
Բեռնվում է...

Արևմտյան Տեխասի սրտում նավթագործներն ու արկածախնդիր միլիարդատերերը փորձում են արագ հարստանալ նավթային բիզնեսում, մինչ նավթային աշտարակները գրավում են ողջ նահանգը։ Ճգնաժամային կառավարիչ Թոմի Նորիսը նավթային այս բումի պայմաններում փորձում է իր ընկերությանը հասցնել առաջատար դիրքերի։
Վավերագրական ֆիլմ, որը Մառլոն Բրանդոյի՝ ողջ կյանքի ընթացքում արված հարյուրավոր ժամերի ձայնագրությունների միջոցով ներկայացնում է էկրանի լեգենդի պատմությունը։
Վերադառնալով «Նևերմոր» ակադեմիա՝ Ուենսդեյ Ադամսը կրկրին հայտնվում է թշնամիների և փորձությունների կիզակետում։ Նա ստիպված է գլուխ հանել ընտանեկան բարդ հարաբերություններից, ընկերներից ու հին հակառակորդներից՝ միաժամանակ բախվելով մի նոր, սարսռեցնող առեղծվածի։
Նյույորքյան մաֆիայի «կապո» Դուայթ Մանֆրեդին 25 տարի բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվում և իր ղեկավարի կողմից աքսորվում Օկլահոմա նահանգի Թալսա քաղաք՝ այնտեղ նոր հանցավոր կայսրություն հիմնելու նպատակով։
Լոնդոնում Հարրիգանների հանցավոր ընտանիքը բախվում է Սթիվենսոնների սինդիկատին, ինչը կարող է վերածվել լայնամասշտաբ ու արյունալի պատերազմի: Իրավիճակը փրկելու համար Հարրիգանները վարձում են հմուտ խնդիրներ լուծող Հարրի Դա Սուզային: Մինչ կողմերի միջև լարվածությունն աճում է, Հարրին պետք է պաշտպանի Հարրիգանների շահերը և կանխի կործանարար բախումը։
Ուենսդեյ Ադամսը հաճախում է «Նևերմոր» ակադեմիա, որտեղ փորձում է տիրապետել իր էքստրասենսոր ունակություններին և բացահայտել տեղի ունեցող հրեշավոր սպանությունների շարքն ու իր ծնողների անցյալի գաղտնիքը։
Դուայթն ու իր թիմը շարունակում են կառուցել և պաշտպանել իրենց աճող կայսրությունը Թալսայում, սակայն բախվում են նոր սպառնալիքների՝ ի դեմս Կանզաս Սիթիի մաֆիայի և տեղի հզոր գործարարների։
Նախկին հայտնի դերասան և այժմյան դերասանական արվեստի ուսուցիչ Սենդի Կոմինսկին և նրա երկարամյա ընկեր ու գործակալ Նորման Նյուլենդերը միասին հաղթահարում են ծերության, կորուստների ու Լոս Անջելեսում կյանքի դժվարությունները՝ պահպանելով հումորի զգացումը:
Անորսալի վարձու մարդասպանը, որը հայտնի է «Շնագայլ» անունով, բարձր վարձատրության դիմաց կատարում է ամենաբարդ և անհնարին թվացող սպանությունները։ Նա հանդիպում է իրեն արժանի հակառակորդի՝ ի դեմս բրիտանական հետախուզության համառ սպայի, որը սկսում է հետապնդել նրան ողջ Եվրոպայով մեկ:
1950-ականներին փայլուն գիտնական Էլիզաբեթ Զոտը, բախվելով գիտական աշխարհում գենդերային խտրականությանը, անսպասելիորեն դառնում է հեռուստատեսային խոհարարական շոուի հաղորդավար: Նա օգտագործում է այդ հարթակը՝ տնային տնտեսուհիներին սովորեցնելու ավելին, քան բաղադրատոմսեր:
Քաղաքական գործչի կին և գաղտնի լրտես Հելեն Ուեբը իր ամուսնու գաղտնիքները վաճառում է «Սև աղավնիներ» կոչվող կազմակերպությանը: Երբ նրա սիրեկանին սպանում են, գործակալության ղեկավարը օգնության է կանչում Հելենի հին ընկերոջը և վարձու մարդասպանին՝ նրան պաշտպանելու և դավադրությունը բացահայտելու համար:
Միացյալ Նահանգների նախկին նախագահին հետ են կանչում թոշակից՝ ղեկավարելու հանձնաժողով, որը պետք է հետաքննի կործանարար համաշխարհային կիբերհարձակումը: Հետաքննության ընթացքում նա բախվում է դավադրությունների, ապատեղեկատվության և պետական գաղտնիքների հսկայական ցանցի:
Բրիտանական MI5 հետախուզական ծառայության գաղտնի, խարխուլ գրասենյակ են «աքսորում» այն գործակալներին, որոնք առաջադրանքներ են ձախողել, բայց ոչ այնքան վատ, որպեսզի զրկվեն աշխատանքից։ Այստեղ նրանք դիմակայում են առօրյա, տաղտկալի առաջադրանքներին և ղեկավարի հայհոյանքներին այնքան, մինչև զայրույթից և ձանձրույթից հրաժարական կտան։