Թալսայի արքան 2
Դուայթն ու իր թիմը շարունակում են կառուցել և պաշտպանել իրենց աճող կայսրությունը Թալսայում, սակայն բախվում են նոր սպառնալիքների՝ ի դեմս Կանզաս Սիթիի մաֆիայի և տեղի հզոր գործարարների։

Լոնդոնում Հարրիգանների հանցավոր ընտանիքը բախվում է Սթիվենսոնների սինդիկատին, ինչը կարող է վերածվել լայնամասշտաբ ու արյունալի պատերազմի: Իրավիճակը փրկելու համար Հարրիգանները վարձում են հմուտ խնդիրներ լուծող Հարրի Դա Սուզային: Մինչ կողմերի միջև լարվածությունն աճում է, Հարրին պետք է պաշտպանի Հարրիգանների շահերը և կանխի կործանարար բախումը։
Գլխավոր դերերում
Թոմ Հարդի, Փիրս Բրոսնան, Հելեն Միրեն, Փեդի Կոնսիդայն
Դուայթն ու իր թիմը շարունակում են կառուցել և պաշտպանել իրենց աճող կայսրությունը Թալսայում, սակայն բախվում են նոր սպառնալիքների՝ ի դեմս Կանզաս Սիթիի մաֆիայի և տեղի հզոր գործարարների։
Նյույորքյան մաֆիայի «կապո» Դուայթ Մանֆրեդին 25 տարի բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվում և իր ղեկավարի կողմից աքսորվում Օկլահոմա նահանգի Թալսա քաղաք՝ այնտեղ նոր հանցավոր կայսրություն հիմնելու նպատակով։
Արևմտյան Տեխասի սրտում նավթագործներն ու արկածախնդիր միլիարդատերերը փորձում են արագ հարստանալ նավթային բիզնեսում, մինչ նավթային աշտարակները գրավում են ողջ նահանգը։ Ճգնաժամային կառավարիչ Թոմի Նորիսը նավթային այս բումի պայմաններում փորձում է իր ընկերությանը հասցնել առաջատար դիրքերի։
Անորսալի վարձու մարդասպանը, որը հայտնի է «Շնագայլ» անունով, բարձր վարձատրության դիմաց կատարում է ամենաբարդ և անհնարին թվացող սպանությունները։ Նա հանդիպում է իրեն արժանի հակառակորդի՝ ի դեմս բրիտանական հետախուզության համառ սպայի, որը սկսում է հետապնդել նրան ողջ Եվրոպայով մեկ:
Նախկին հայտնի դերասան և այժմյան դերասանական արվեստի ուսուցիչ Սենդի Կոմինսկին և նրա երկարամյա ընկեր ու գործակալ Նորման Նյուլենդերը միասին հաղթահարում են ծերության, կորուստների ու Լոս Անջելեսում կյանքի դժվարությունները՝ պահպանելով հումորի զգացումը:
Միացյալ Նահանգների նախկին նախագահին հետ են կանչում թոշակից՝ ղեկավարելու հանձնաժողով, որը պետք է հետաքննի կործանարար համաշխարհային կիբերհարձակումը: Հետաքննության ընթացքում նա բախվում է դավադրությունների, ապատեղեկատվության և պետական գաղտնիքների հսկայական ցանցի: